Սյունիքում բախվել են Mercedes Sprinter-ն ու Honda Fit-ը. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 :

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ՝ Սիսիանի բժշկակական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Սիսիանի և Գորիսի հիվանդանոցների բժիշկները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով