Պարետի որոշմամբ՝ արգելվել է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ արգելվել է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը։

Սա ներառված է տնտեսական գործունեության սահմանափակումների տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մեջ և ուժի մեջ է մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով