Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ-ն կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել․ կայացել է օպերատիվ խմբի հերթական նիստը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը՝ փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից, մինչև ախտահանման կազմակերպում: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաև կօժանդակեն հանրությանն ու պետական մարմիններին:

Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստի մասնակիցներին տվել է հանձնարարականներ, փոխնախարարը հորդորել է ջանք չխնայել նշված գործողությունները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հարցում, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի տարածումը հանրապետությունում: ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով