Կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում

Առավոտից լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

newmedia.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ այդ մասին լուրերը համապատասխանում են իրականությանը: Ծաղկաձորում այս պահին բազմաթիվ շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության մեքենաներ կան: Դրանք շարժվում են հենց նշված հյուրանոցի տարածք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծաղկաձորի բնակիչները վախենում են, որ այդպիսով կվտանգվի քաղաքի զբոսաշրջային համբավը:

Ծաղկաձորից տեսանյութ է հրապարակել նաև factor.am-ը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`newmedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով