Կոչ եմ անում չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում Կառավարության և պաշտոնական մարմինների հայտնածի հետ. ՀՀ վարչապետ

Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ մենք կատարեցինք որոշակի փոփոխություններ և դրանով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, ըստ էության, բերվեցին նվազագույն մակարդակի և դրանք վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, բայց կարծում եմ, որ այդ ռեժիմը, որը գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու համար:

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ անելով ՀՀ քաղաքացիներին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն Կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկատվությանը և ուշադիր լիենեն ապատեղեկատվության նկատմամբ, այսինքն՝ չվստահեն որևէ տեղեկատվության, որը չի համընկնում Կառավարության և պաշտոնական մարմինների հայտնած տեղեկությունների հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով