Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ մեթոդները՝ մեյլերով հաղորդակցությունից մինչև տեսակապի միջոցով դասապրոցեսի իրականացում, նաև նախատեսում են ապագայում լրացուցիչ պարապմունքներ, երբ դասերը կվերսկսվեն:

«Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ, գիտեմ, որ վերջին ժամերին և նախորդ օրվանից մեր հաստատություններում իրավիճակ կա, երբ այս լուրերի արդյունքում քիչ տոմսեր են վաճառվում: Մենք առհասարակ կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: Լրացուցիչ փոփոխությունների մասին անպայման ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է նա:

Հարությունյանը հայտնել է՝ մտադիր է աշակերտներին ներկայացնել իր փորձառությանը, թե ինչով էր զբաղվում ազատ օրերին, երբ 90-ականներին դասերը երբեմն հետաձգվում էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով