Կեղծ ու վտանգավոր տեղեկություններ ներկայացնող Արսեն Թորոսյանով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի, բայց մենք մի՞ թե ԱԱԾ ունենք…

Չենք կարող բացառել, որ Իտալիայից Հայաստան եկել են նաև նոր կորոնավիրուսով վարակված անձինք

Մեր և այլոց հորդորները, պահանջները` աշխարհում բազմաթիվ դեպքերում մահացու նոր կորոնավիրուսի (COVID-2019) սրընթաց տարածումը նկատի ունենալով, արգելել գոնե Իտալիայից Հայաստան օտարերկրացիների մուտքը, իսկ այնտեղից եկող ՀՀ քաղաքացիներին պարտադիր կարանտինացնել (կանխարգելիչ նշված միջոցառումներն անհրաժեշտ են նաև Ֆրանսիայից և Գերմանիայից եկողների պարագայում), անտեսվեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Հետևաբար հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են նրանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս կապակցությամբ մեր նախորդ` «Հայաստան COVID-2019-ի մուտքը չկանխելու առումով իշխանությունների անգործությունը կարող է հավասարազոր լինել կենսաահաբեկչության հետևանքին» հրապարակմամբ, «Այն պայմաններում երբ Իտալիայի կառավարությունը Լոմբարդիի տարածքում ներառյալ Միլանը, կարանտին է հայտարարել, շարունակվում են Ryanair ավիաընկերության միջոցով Երևան-Միլան ուղղությամբ թռիչքները»:

Նշել էինք նաև, որ Միլան-Երևան ուղղությամբ վերջին թռիչքն իրականացվել է մարտի 7-ին, իսկ հաջորդը նախատեսված է այսօր: Ինչպես տեղեկացանք Երևանի  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից, «Ryanair» ավիաընկերության Միլան-Երևան թիվ FR 4456 չվերթի ինքնաթիռը ժամը 13:10-ին ժամանել է Երևան: Կարող ենք բացառել, որ վերոնշյալ չվերթներով Իտալիայից Հայաստան չեն եկել նոր կորոնավիրուսով վարակված անձինք: Միանշանակ` ո՛չ:

Միլանը մայրաքաղաքը կամ մարզկենտրոնն է հենց Լոմբարդիայի մարզի, որտեղ սրընթաց տարածվել ու տարածվում է նոր կորոնավիրուսը: Վտանգն Իտալիայում այնքան մեծ է, որ վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկարաձգել և այսօրվանից խստացրել է կարանտինային միջոցառումները ողջ երկրում: Նա հայտարարել է երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցառումների ընդլայնման, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման մասին:

«Հաշվի առնելով վերջին տվյալները՝ վարակների և մահացությունների թվի աճը, մենք որոշեցինք Լոմբարդիային և մի շարք այլ գոտիներին վերաբերվող միջոցառումներն ընդլայնել ողջ երկրում»,- ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է Կոնտեն:

Իտալիայի վարչապետը պարզաբանել է, որ շարժումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կան հիմնավոր պատճառներ, որոնց թվում են աշխատանքի կամ ընտանեկան հանգամանքների հետ կապված, ինչպես նաև առողջական պատճառները: Բացի այդ, Կոնտեն հայտարարել է երկրում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին, մինչև ապրիլի 3-ը: Ավելի վաղ հայտարարվել էր բոլոր ժամանցի վայրերի, մարզական ակումբների, գեղեցկության սրահների, ինչպես նաև լեռնադահուկային հանգստավայրերի փակման մասին: Ամբողջ Իտալիայում փակվել են մշակութային հաստատությունները:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որոնք ես կարող եմ բնութագրել որպես «ես մնում եմ տանը»,- ասել է Իտալիայի վարչապետը:- Վարակման ու մահվան դեպքերի, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող մարդկանց վերջին տվյալները վկայում են, որ ժամանակն է փոխել մեր սովորույթները: Բոլորը պետք է Իտալիայի անունից (հանուն Իտալիայի) հրաժարվեն ինչ-որ բանից»:

Կոնտեն  ճշտել է, որ իտալացիների մեկնումն արտերկիր սահմանափակված չէ, բայց վերահսկողությունը կշարունակվի Իտալիա մուտք գործողների նկատմամբ: Այսինքն` վիրուսի հնարավոր արտահանումն այլ երկրներ արգելված չէ, բայց Իտալիա լրացուցիչ ներմուծում թույլ չենք տա: Ահա խնդիրը հենց այստեղ է: Այսօր հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, Իտալիան նոր կորոնավիրուսով վարակվածների քանակով (մինչ այժմ վարակվել է 9172 հոգի) արդեն գերազանցել է նույնիսկ Հարավային Կորեային (7513), և ինչպես վարակվածների, այնպես էլ COVID-2019-ի հարուցած հիվանդության զոհերի քանակով (463) ողջ աշխարհում Չինաստանից հետո երկրորդն է (հնարավոր է, որ երեկոյան արդեն ավելի բարձր թվեր հրապարակվեն):

Մեկ օրվա ընթացքում, մարտի 9-ի համեմատությամբ, վարակվածների քանակն Իտալիայում ավելացել է 1797-ով, մահվան դեպքերինը` 97-ով, սակայն նույնիսկ այս ու վերը շարադրված մյուս փաստերը ՀՀ առողջապահության նախարարին, վարչապետին, իշխանություններին չեն սթափեցնում: Նրանք անտեսել և անտեսում են նաև այն փաստը, որ նոր կորոնավիրուսն աշխարհի բազմաթիվ երկրներ թափանցում ու տարածվում է արդեն ոչ թե Չինաստանից, այլ Իտալիայից եկածների միջոցով:

Թե մարտի 7-ի և 10 Միլան-Երևան չվերթների ինքնաթիռներով քանի հոգի են եկել Հայաստան, նրանցից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, այս պահին չգիտենք, բայց հայտնի է, որ նրանք չեն կարանտինացվել: Ենթադրում ենք, որ օդանավակայանում, միգուցե նաև ինքնաթիռում, ինչպես Թեհրան-Երևան փետրվարի 26-ի և 28-ի չվերթների ինքնաթիռների ուղևորների պարագայում, չափվել է Իտալիայից եկողների ջերմաստիճանը, նրանց տրվել են COVID-2019-ի այլ ախտանշանների հնարավոր առկայությունը բացահայտելուն նպատակաուղղված հարցեր, տրվել են տեղեկատվական- խորհրդատվական թերթիկներ, լավագույն դեպքում վերցվել են նրանց բնակության հասցեները, որպեսզի բժշկի հսկողություն սահմանվի: Այս ամենը, սակայն, խիստ անբավարար է Հայաստան COVID-2019-ի ներթափանցումը կանխարգելելու համար:

Արսեն Թորոսյանի և ՀՀ իշխանությունների անգործությունը, որը ցանկացած պահի կարող է վերածվել հանցավորի, ապա նույնիսկ հանգեցնել Հայաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի և ողջ երկրի համար ունենալ ծանրագույն հետևանքներ, հիմնված է այն սխալ մեկնակետի վրա, թե իրենց ձեռնարկած վերոնշյալ միջոցառումներով հնարավոր է ժամանակին հայտնաբերել ու մեկուսացնել նոր կորոնավիրուսով հիվանդներին, իսկ COVID-2019-ով վարակվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու կարիք չկա, որովհետև քանի դեռ նրանց մոտ հիվանդությունը չի արտահայտվել, ինկուբացիոն (գաղտնի) շրջանում է, նրանք ուրիշներին վարակելու առումով վտանգ չեն ներկայացնում:

Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ մարտի 1-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արսեն Թորոսյանն ասել է, որ կանխում է վարկածը, թե նոր կորոնավիրուսով վարակված անձը (Իրանից եկած 29-ամյա երիտասարդը, որի մոտ հայտնաբերվել է հիվանդությունը) Հայաստանում, հնարավոր է, բազմաթիվ անձանց վարակած լինի, քանի որ «վիրուսը նախ պետք է օրգանիզմում բազմանա»։

Վերոնշյալը վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամոք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն անարժանիորեն զբաղեցրած անձի համապատասխան գիտելիքների բացակայության, այս առումով մասնագիտական տգիտության մասին, քանի որ COVID-2019-ով վարակված անձն իրականում մարդկանց ու կենդանիներին կարող է վարակել նույնիսկ այն ժամանակ, երբ իր մոտ հիվանդությունն ինկուբացիոն (նախարարի ասած` օրգանիզմում բազմացման) շրջանում է և ջերմությամբ կամ որևէ այլ ախտանշանով դեռ արտահայտված չէ: Այս առումով սուտ է նույն ասուլիսում նախարարի այն հավաստումը, թե «Մեր համար կարևորը հանրային առողջությունն է ամեն դեպքում»: Եթե այդպես լիներ Իտալիայից, Ֆրանսիայից, նոր կորոնավիրուսի առումով խիստ ռիսկային այլ երկրներից օտարերկրացիների մուտքը ՀՀ կարգելվեր, այնտեղից եկած ՀՀ քաղաքացիներն էլ մեկ ամիս կկարանտինացվեին:

Նշված ասուլիսում նախարարի մտքի` անհեթեթության աստիճանի հասնող մեկ այլ «գոհար»` «Եվ երրորդը, երբ որ վիրուսն արդեն շրջանառվում է գրեթե բոլոր երկրներում, այդ ժամանակ ընդհանրապես է վերանում սահմաններ փակելու անհրաժեշտությունը», հուշում է, որ նա այլևս անիմաստ է համարում Հայաստան նոր կորոնավիրուսի լրացուցիչ թափանցման կանխարգելումը: Մինչդեռ նշված կանխարգելումը, նախ, խիստ անհրաժեշտ է, երկրորդ` վիրուսն աշխարհի ոչ թե գրեթե բոլոր երկրներում (բոլոր պետությունների քանակը 207-ն է), այլ նույնիսկ այժմ 12, այսինքն` դրանց մոտ կեսում է շրջանառվում (ասուլիսի օրը` մարտի 1-ին, ավելի քիչ), երրորդ` աշխարհի երկրներից 47-ում այսօր կեսօրվա դրությամբ COVID-2019-ով վարակված անձանց քանակը յուրաքանչյուր երկրում 10-ից չի անցնում, բազմաթիվ երկրներում ընդամենը 1-ը կամ 2-ն են, մինչդեռ խոսքը ՀՀ օտարերկրացիների մուտքն արգելելու մասին է Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից, որտեղ COVID-2019-ով հիվանդների քանակը հազարավորների և հարյուրավորների է հասնում:

Ի վերջո, եթե մի օր վիրուսը շրջանառվի աշխարհի նույնիսկ բոլոր երկրներում, այդ բոլոր երկրներից օտարերկրացիների մուտքը ՀՀ պետք է արգելել, այնտեղից եկած ՀՀ քաղաքացիներին կարանտինացնել, իսկ այստեղ տեղերի անբավարարության, այսինքն` բոլորին կարանտինացնելու անհնարինության դեպքում արգելել նաև ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան, առավել ևս, որ նրանք նախապես զգուշացված էին այդ երկրներ չմեկնելու մասին:

Անդրադառնանք նախարարի ներկայացրած այն կեղծ տեղեկատվությանը, թե նոր կորոնավիրուսով վարակված անձը հիվանդության ինկուբացիոն շրջանում չի կարող վարակել այլ անձանց, քանի որ վիրուսը նախ պետք է իր օրգանիզմում բազմանա: Փաստերը ճիշտ հակառակն են վկայում:

Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Ма Сяовэя Մա Սյաովեյի, նոր վիրուսը կարող է անձից մարդ փոխանցվել նույնիսկ ինկուբացիոն ժամանակահատվածում ՝ 1-ից 14 օրվա ընթացքում: Նա նաև ավելացրել է. «Որոշ հիվանդներ ունեն նորմալ ջերմաստիճան, կան շատ չափավոր դեպքեր: Կան վարակի թաքնված կրիչներ, ինչը բարդացնում է վարակի վերահսկումը»: Այսինքն ՝ վարակված մարդը կարող է չկասկածել, որ ինքն արդեն վարակված է և, միևնույն ժամանակ, երկու ամբողջ շաբաթ շփվել այլ մարդկանց հետ՝ օդակաթիլային եղանակով ու ձեռքսեղմումների միջոցով վարակելով իրեն շրջապատում եղած, ինչպես նաև իր ձեռք տված իրերին ձեռք տված եթե ոչ հազարավոր, ապա հարյուրավոր մարդկանց:

Արսեն Թորոսյանի ներկայացրած կեղծիքը հերքվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվությամբ, ըստ որի, եթե սեզոնային գրիպի դեպքում վարակի փոխանցումը տեղի է ունենում միայն ախտանիշների ի հայտ գալու սկզբից հետո, ապա COVID-2019-ով վարակված անձը կարող է այլոց վարակել նաև նախքան ախտանիշների առաջացումը, այսինքն` նախքան ջերմելը, չոր հազը, գլխացավը և այլն: Ի դեպ, վերոնշյալ կեղծ տեղեկատվությունը միակը չէ, որ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից, մյուսներին կանդրադառնանք առաջիկայում:

Տեղեկացնենք նաև, որ Իսրայելը երկշաբաթյա կարանտին է սահմանել երկրի բոլոր այցելուների  համար (օտարերկրացի լինեն թե տեղի բնակիչ), նրանք ստիպված են լինելու երկու շաբաթ մեկուսարանում անցկացնել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նաթանյահուն:

«Մի ամբողջ դժվարին քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ ցանկացած ոք, ով արտասահմանից գալիս է Իսրայել, պարտավոր է անցնել 14-օրյա մեկուսացման,- ասել է Նաթանյահուն:- Դժվար որոշում էր, բայց անհրաժեշտ է պաշտպանել հանրային առողջությունը»: նրա խոսքով ՝ կառավարության համար առաջնային խնդիր է պաշտպանել քաղաքացիներին:

Ավելին. երկշաբաթյա կարանտինի խախտումը նախատեսում է քրեական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա նրանք ստիպված կլինեն ապացուցել այն վայրի առկայությունը, որտեղ նրանք կարող են 14 օր մեկուսացման մեջ մնալ: Հանրային առողջության պաշտպանությունն, ահա, հենց այսպես է լինում, ոչ թե մարտի 1-ի ասուլիսում Արսեն Թորոսյանի այն սուտ հավաստմամբ, թե «Մեր համար կարևորը հանրային առողջությունն է ամեն դեպքում»: Սրանք ընդամենը բառեր են` «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածի:

Ներկայումս ավելի քան 25 000 իսրայելցի մնում է կարանտինում: հրապարակված: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, ողջ աշխարհում մինչ այժմ նոր կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն հասել է 116 119-ի, այսինքն` երեկվա (111 363) համեմատությամբ, ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելացել է 4756-ով, մահվան դեպքերը հասել են 4087-ի, երեկվա համեմատ ավելացել 195-ով:

Արթուր Հովհաննիսյան

livenews.am

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թռիչքաձև աճ. Արարատի մարզը կորոնավարակակիրներով անցել է Վրաստանից ու Ղրղզստանից

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով