Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են

Մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը:

«Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվը 107 է»,- տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր հերթին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել ուսումնական հաստատություններում դասապրոցեսի դադարը մինչև «Նոր տարի»: Իրանում Նոր տարին սկսվում է մարտի 20-ից, որին հետևում են արձակուրդները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով