Ի՞նչ է սպասվում Հայաստանում եթե հայտարարվի արտակարգ դրություն

Քանի որ շատ է խոսվում արտակարգ դրություն սահմնելու մասին,որոշեցի ներկայացնել որոշ կետեր ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ մասին ՀՀ օրենքից:

Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող` միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Լինելու են ժամանակավոր սահմանափակումներ

Օրինակ`անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լինելու է նաև հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում:

Կարող է լինել պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում:

Շատ հավանական է,որ ըստ այս նույն օրենքի տեղի ունենա խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում:

Պարետային ժամի կանոնները խախտած անձինք էլ ենթակա են լինելու ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչև պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչև նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով