«Հրաչյա Հակոբյան, եթե չլիներ Փաշինյանը, դու ո՞րտեղ էիր լինելու և ի՞նչ էիր անելու».Հովհաննես Խաչատրյան

Հրաչյա Հակոբյան, եթե չլիներ Փաշինյանը, դու ո՞րտեղ էիր լինելու և ի՞նչ էիր անելու։ Այս և այլ շատ հարցերի պատասխաններ մենք կտեսնենք մոտ ապագայում,երբ քո խնամին այլևս չի լինի քո տանիքը: 11 րոպե տևած հարցազրույցը դիտելիս, մինչև 7-րդ րոպե մտածում էի,էս ի՞նչ խաբար ա, դեռ դիվիդենտներ չի հավաքել,էս ի՞նչ բան ա դեռ Սերժ Սարգսյանի անունը չի հոլովել,մին էլ ըհն`«Հրաչյան ճիշտ էր ես սխալվեցի»:Կրկին անրադարձ Սերժ Սարգսյանին այս անգամ մեղադրելով «800 հեկտարը հանձնելու մեջ»: Լսի´ր, ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, ուսումնասիրիր,կարդա,ի վերջո ձեր խմբակցության միակ կռված ազատամարտիկին հարցրու(եթե իրոք նրա մեջ տղամարդկային հատկանիշներ մնացել են)և կտեսնես,որ Սերժ Սարգսյանի թե´քաղաքական թե´պատերազմական կյանքի գերագույն գլխավոր նպատակը եղել է այն,որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իսկ ինչ վերաբերվում է 800 հեկտարին, ապա այդ տարածքը ռազմավարական նշանակություն չի ունեցել և այն վերահսկելի է մեր բանակի կողմից նաև այսօր,իսկ մեծաքանակ զոհեր չունենալու համար նախագահը հրաժարվել է ետ վերցնել այդ տարածքը:

Անընդհատ շահարկելով այդ ամենը դա խոսում է ձեր չիմացությունից,կար ժամանակ,երբ քո փեսան,այժմյան վարչապետը, ասում էր․ «ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից»։ Բա էդ ինչու՞ իշխանության գալով մոռացվեց,ու գոնե մեկ անգամ ռուսական կողմին,որպես երկրի ղեկավար չմեղադրեց, էդ ո՞նց միանգամից Փաշինյանի համար Ռուսական կողմը դարձավ բարեկամական,իսկ Կապանում ասուլիսի ժամանակ այդ հարցին ի պատասխան նա ուղղակի շիկնած պատանու նման փնթի ձևով պտտեցրեց այդ հարցը:Եվ, ի վերջո, տարածքներ հանձնելու ամենից շատ խոսել և դեռ խոսում է ձեր քաղաքական կնքահայրը,որը բազմիցս ասել է`«Տղա՞ եք՝ մի տվեք հողերը»։ Խոսիր այս ամենից, քանի որ մի տղա էլ ինքդ էս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով