«Գրառումս վերաբերվում է ընդամենը Հայաստանի վաստակավոր աներձագի բոցաշունչ ելույթի ժամանակ հնչեցված 800 հեկտարի թեման».Նատալյա Սաղիյան

Շատ կուզեի, որ այս գրառման առիթը մի այնպիսի մարդու խոսքերը լինեին, որ կարողանաի գրել՝ մեր պատասխանը Չեմբերլենին: Բայց ավաղ, գրառումս վերաբերվում է ընդամենը Հայաստանի վաստակավոր աներձագի բոցաշունչ ելույթի ժամանակ հնչեցված 800 հեկտարի թեման: Նախ սկսենք նրանից, որ դուք այդպիսի հարց իրավունք կունենաք հնչեցնել միայն այն ժամանակ, երբ ձեր քաղաքական ուժի առաջնորդը այնքան հողեր կազատագրի, որքան Սերժ Սարգսյանը: Սա ի գիտություն:

Հետո. 2019 թվականի ամփոփիչ խոսքի մեջ մեր թշնամի Ադրբեջանի նախագահը, որը նաև ձեր սրտերում իր ուրույն տեղը ունի որպես կիրթ անձնավորություն, հայտարարել է, որ 2018 թվականի վերջին իրականացված «Նախիջևան» օպերացիայի արդյունքում ադրբեջանական բանակը օկուպանտներից (այսինքն՝ հայերից) ազատագրել է 10 000 հեկտար հող և այնտեղ այսօր ծածանվում է ադրբեջանական դրոշը: Հարց՝ դուք անձամբ, կամ ձեր քաղաքական ուժի որևէ այլ ներկայացուցիչ կարող է բացատրել, թե ինչո՞ւ ձեր իշխանությունը ոչ մի կերպ չարձագանքեցիք այդ հայտարարությանը: Պարզ հարց է: Կամ Ալիևի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, կամ չի համապատասխանում: Եթե համապատասխանում է, ապա դուք բոլորդ պիտի հրաժարական տաք, իսկ եթե ոչ՝ ապա մեր ԱԳՆ լռությունը առնվազն տարակուսելի է: 10 000 հեկտարը նույնիսկ համեմատել չի կարելի 800 հեկտարի հետ, հատկապես, որ ռազմական գործի մասնագետները բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ այդ 800 հեկտարը ռազմավարական ոչ մի կարևորություն չունեն: Դուք (սա որպես հավաքական դիմելաձև եմ օգտագործում) արդեն փրփուրներից եք կախվում, դադարեցրեք այս կապիկությունները: Ձեր գնացքը գնացել է, ուստի գլուխներդ կախ թողեք գնացեք, քանի դեռ կարող եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կիրթ մարդ Ալիևը ավելի շուտ սեփական փողկապը կուտեր, քան կհանդգներ նման հայտարարություն անել: Հետևություններ արեք:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով