Facebook-ը և Instagram-ը կորոնավիրուսի ֆոնին ժամանակավորապես կնվազեցնեն տեսանյութերի հեռարձակման որակը

Facebook և Instagram սոցիալական ցանցերը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի բնակչության կողմից ինտերնետի աննախադեպ օգտագործման պատճառով ժամանակավորապես կնվազեցնեն տեսանութերի հեռարձակման որակը, հայտնում է En gadget պորտալը՝ վկայակոչելով Facebook-ի ներկայացուցչին:

«Facebook-ը և Instagram-ը Եվրոպայի տարածքում կնվազեցնեն տեսանյութերի արագությունը՝ ցանցի հնարավոր գերծանրաբեռնվածության մակարդակն իջեցնելու նպատակով: Մենք հավատարիմ ենք մեր գործընկերների հետ համագործակցությանը՝ բարձր պահանջարկի այս շրջանում թողունակության վերաբերյալ ցանկացած սահմանափակման կարգավորման համար»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Facebook-ն ու Instagram-ն առաջին սոցհարթակները չեն, որ դիմել են նման սահմանափակումների։ Ավելի վաղ նմանատիպ միջոցառումներ էին ձեռնարկել նաև Disney-ը, Netflix-ը, YouTube-ը և Amazon-ը:

«Հաշվի առնելով, որ շատ երկրներ գտնվում են վարակի տարածման դեմ պայքարի հարկադրված արգելափակումների մեջ, միլիոնավոր մարդիկ աշխատում են տնից, իսկ երեխաները չեն հաճախում դպրոց՝ ԵՄ պաշտոնյաները մտահոգված են ինտերնետի թողունակության հսկայական ծանրաբեռնվածությամբ»,- ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ԵՄ-ն՝ Netflix-ին և այլ հոսքային հարթակներին կոչ անելով դադարեցնել HD որակով տեսանյութերի հեռարձակումը՝ բոլորի համար ինտերնետի հասանելություն ապահովելու համար։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով