«Էս մարդը ստիպված ա 12 բալանոց երկրաշարժի ժամանակ դուրս գալ փողոց, հագնել ծաղրածուի համազգեստ ու, դիակների վրա պարելով, մարդկանց վստահեցնել, որ ամեն ինչ լավ ա».Արթուր Դանիելյանը`Փաշինյանին

 

Առհասարակ, երբ երկրի գլուխը հարցազրույց է տալիս, այն պիտի նշանակալի իրադարձություն լինի, անկախ նրանից, թե էլ ինչի գլուխ ա էդ անձնավորությունը իր կյանքով մեկ: Առավել ևս, երբ դա տեղի է ունենում` երկրում հռչակված արտակարգ դրության համատեքստում: Ես անշուշտ չեմ դիտել #փոքրիկլիրիկ-ի երեկվա հարցազրույցը, ու դատելով համացանցի անտարբերությունից, իմ նման շատերը չեն դիտել: Այնուամենայնիվ ես ձեզ կասեմ, թե ինչի մասին էր ու ինչի համար էր այդ հարցազրույցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ հարցազրույցը, ինչպես և հարցազրույց տվողի բոլոր մնացած քայլերը, միտված են մեկ բան ապահովել և այդ մեկ բանը ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ է: Սա շատ խորհրդավոր, ես նույնիսկ կասեի` կախարդական բան է: Վստահությունը եղել է Հայաստանում վերջին 23 տարիների ներքաղաքական պայքարի հիմնական թիրախը: Այն պահից սկսած, երբ այսպես կոչված` ռազմահայրենասեր շիզոֆրենիկները իշխանությունից հեռացրեցին սկզբից Արմեն Սարգսյանին (1997-ին), իսկ հետո էլ Լևոն Տեր Պետրոսյանին (1998-ին):

Բուն հեռացումը կապված էր 1996թ.-ի դեկտեմբերի 2-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում հայկական պատվիրակությանը դեմ տված փաստաթուղթը, որը սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որից բխում էր հակամարտության լուծման փուլային տարբերակը: Հայաստանը սրա դիմաց ստանում էր տեսական, ես կասեի նույնիսկ փոպիթետիկ հնարավորություն մասնակցել 1993 թվականին նույն ԵԱՀԿ-ի հովանու ներքո Անկարյում կնքված նավթամուղի պրոյեկտին: Հիմա, եթե դուք անտեղյակ մարդ եք, պիտի հարցնեք՝ ի՞նչ կապ ունի ԵԱՀԿ-ն նավթամուղերի ու Արցախյան կարգավորման հետ: Բանն այն է, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունն է, իսկ այդ Եվրոպայի անվտանգության գլխավոր գրավականը էներգետիկ անկախությունն է: Այդ անվտանգությունն ամրապնդելու համար էր պետք նախկին սովետական երկրների էներգակիրները Ռուսաստանը շրջանցող ճանապարհներով Եվրոպա հասցնել: Իսկ այդ ծրագրի գլխավոր ֆիզիկական սպառնալիքը Արցախում տեղակայված զինված ուժերն էին ու դեռ են: Դեռ…

Կոպիտ ասած` մեզ ասում էին՝ «800,000 ադրբեջանցիք վերդառնում են Արցախ, 150,000 հայերի հետ միասին հանրաքվե են անում, Ադրբեջանի կազմում ինչոր հատուկ կարգավիճակ են ստանում, դուք էլ նավթից մի երկու կոպեկ կստանաք»: Պրոցեսը «յուղելու» համար Արմեն Սարգսյանն ու Վաչե Մանուկյանը Հայաստան են բերում HSBC բանկը, կոպեկներով սեփականաշնորհում են բազմաթիվ պատմական շենքեր (այդ թվում Ամիրյան-Զաքյան խաչմերուկի էն լքված գեղեցկությունն ու ներկայիս ԱԳՆ-ի կողքի երբեմնի շենքը), հնչակների Սեդրակ Աճեմյանն արդեն սկսում է նավթամուղի կառուցման տենդերներին մասնակցելու մասին մտածել, կողքից էլ դաշնակ, էլ ռամկավար ու լիքը էլի «բարերար» ընդունում են «նա-ստարտ» դիրքը: Պրոցեսի հոգևոր հայրերը պատրաստվում են կապիտալի բումին ու ձեռքի հետ հիմնադրում են կապիտալի անվտանգությունը երաշխավորող հաստատություններ՝ աղանդներ ու Սորոսենց: Եթե աղանդները գործունեությունը սկսել էին ՎԶԵԲ-ի մուտքի հետ դեռ 1992 թվականին, ապա Սորոսենք 1997-ին են իրենց գրասենյակը բացում: Լիսաբոնյան գագաթնաժողովից մի ամիս առաջ, վարչապետի պաշտոնը ստանձնած ու կարգավորման տնտեսական մասի երաշխավոր հանդիսացող Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, պլանը թևի տակ դրած, գալիս են առերեսվելու Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հետ: Գալիս են կռված տղերքին համոզելու անել այն, ինչ չկարողացան համոզել անել 1992-ին, 1993-ին և 1994-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ առերեսումից շատ դառը, ես նույնիսկ կասեի, ցավոտ «տպավորություն» ստացած Արմեն Սարգսյանը, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, լքում է Հայաստանը և վերադառնում Բրիտանիա: Մեկ տարի անց իր պաշտոնը լքում է նաև Տեր-Պետրոսյանը, իսկ Վանո Սիրադեղյանը գրում է իր հայտնի նամակը Վազգեն Սարգսյանին, որտեղ պնդում է, որ որոշ ուժեր Վազգենից միայն կամուֆլյաժն են թողնելու: Եվս մեկ տարի անց սպանվում է Վազգեն Սարգսյանը, ով իր ելույթներից մեկում պնդել էր, որ հոմոսեքսուալիստներն ու աղանդավորները անբարոյական են և, ըստ այդմ, չպիտի դառնան քաղաքական գործոն, ևս մի քանի ավելի սուր պնդում նա արեց նավթամուղի մարշրուտի անվտանգության մասին սպանվելուց շաբաթներ առաջ` ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Վազգեն Սարգսյանի սպանությունից շաբաթներ անց Հայաստանը արդեն շրջանցող նավթամուղի կառուցման պայմանագիրը կնքվում է ԵԱՀԿ-ի արդեն Ստամբուլյան գագաթնաժողովում:

Սրան զուգահեռ Հայաստանում սկսում է վերոհիշյալ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ կազմաքանդման պրոցեսը: Այստեղ ներդրված գործակալական ցանցը անցնում է գործի ու տաս տարի շարունակ քանդում է պետության նկատմամբ վստահությունը: Դա արվում է բոլոր ճակատներում, դուրսը Լևոնական դեսպաններն էին սաբոտաժներ կազմակերպում, ներսը` լրատվական դաշտն էր անձնուրաց աշխատում, իսկ որպես պրոցեսի հետևակ բնակչության վստահության դեմ պայքարի «խրամատներում» օգտագործվում էր աղանդավորների ուժը՝ այսպես կոչված նեո-խարիզմատները, խարիզմատիկ քարոզիչները: Պլան է դրվում Հայաստանի բոլոր շենքերում ունենալ առնվազն մեկ քարոզիչ: Այս կարևորագույն «զորամիավորման» կազմավորման ուրույն միսիան վստահված էր Արմեն Սարգսյանի հավատարիմ երիտասարդին՝ Ալան Գոգբաշյանին, ով հայ ավետարանչականների միջոցով մի քանի տարվա ընթացքում շատ լուրջ հաջողությունների հասավ` թե Հայ Առաքելական Եկեղեցու հաստատություններ ներթափանցելու և թե խարիմզատներ հավաքագրելու գործում: Գոգբաշյանը վերադարձավ Բրիտանիա 2008թ.-ի մարտին ընդառաջ: Ենթադրվում էր, որ այնտեղից նա կվերադառնա որպես երկրի առաջնորդներից մեկը, համենայնդեպս հենց այդպես է ասվում` Հայ Ավետարանչականների թերթին տրված իր հարցազրույցում: Սակայն 2008թ.-ի մարտին իրադարձությունները պլանավորվածի պես չընթացան, և «մեր» Ալանը ստացավ զինամթերքի տարածումը վերահսկող պաշտոն Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում: 2019-ի սեպտեմբերին նրան փորձեցին վերադարձնել Հայաստան` արդեն ՄԹ դեսպանի կարգավիճակում, սակայն, նախապես հայտարարված այդ նշանակումը տեղի չունեցավ, այն բանից հետո, երբ Ադեկվադ #118-ում a.k.a. «վերջին ադեկվադում» մենք հրապարակեցինք Ալանի վրա ունեցած մի հսկայական տրցակից ընդամենը մեկ փաստ:

Թեև իրենց կոմպրոմատի տրցակները մի քանի անգամ ավելի մեծ են, քան Ալանինը, Արմեն Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի պայքարն այնուամենայնիվ տվեց իր արդյունքները, և 2018-ին տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար 2008-ին, որպեսզի տեղի ունենար այն, ինչ պիտի տեղի ունենար դեռ 1997-ին: Իսկ տեղի ունեցավ այս ամենը, քանի որ Հայաստանի բնակչությունը ՎՍՏԱՀ էր, որ երկիրը կործանվում է աներևակայելի արտագաղթից, որի պատճառն են կոռուպցիան ու օլիգարխները: Բնակչությանը այդ մասին անընդհատ հաղորդում էին ոչ միայն գործակալ հանդիսացող «քաղաքական գործիչները», «փորձագետները» ու «լրագրողները», այլ նաև ամեն շենքում առնվազն մեկ նեո-խարիզմատ աղանդավոր: Բոլորդ կճանաչեք էդ կատեգորիային, նրանք բոլորին ճանաչում են, շատ շփվող են և, որպես կանոն, միշտ ինչոր ցանցային գործով են զբաղված` Օրիֆլեյմից մինչ «լատարե»: Գալիս, կոֆե էին խմում ու պատմում: թե ինչ մարդասպան է Քոչարյանը, կամ ինչքան փող է բյուջեից կազինոյում կրվել Սերժը… արտագաղթը… օլիգարխները ու տենց…

Իրականում Հայաստանից լավ ժողովրդագրական ցուցանիշ ունեցող նախկին սովետական, ոչ մահմեդական միակ երկիրը Բելոռուսիան էր, որը ոչ երկրաշարժ էր տեսել, ոչ պատերազմ ոչ էլ բլոկադա: Բոլոր մնացածը Հայաստանի արտագաղթից 2-3 ԱՆԳԱՄ ավելի մեծ արտագաղթ ունեին: Կապիտալի բաշխվածության ինդեքսով մենք նույնպես ամենա արդարներից էինք, նույնը կարելի էր ասել կոռուպցիայի մասին: Ավելին՝ նմանատիպ ելակետային տվյալներ ունեցող աշխարհի բոլոր պետություններից Հայաստանը շատ ավելի արագ էր զարգանում ու սահմանում էր բազմաթիվ ռեկորդներ:

Չոր թվերով վերջին 20 տարվա Հայաստանի ղեկավարները պիտի մարդա մի հատ էլ հերոսի կոչում ստանային տնտեսական հաջողությունների համար: Բայց դա գիտի միայն նա, ով գիտի տվյալները: Իսկ նա, ով չգիտի, ապավինում է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆԸ: Իսկ ՎՍՏԱՀՈՒԹՅՈւՆԸ շատ մուխանաթ բան է` այն անապացուցելի է: Եթե քո ձեռքի տակ կա Սիլիկոնային հովիտ, աղանդավոր համայնք, ու գործակալական պատշաճ ցանց, ապա մարդկանց ամեն ինչում կարելի է համոզել: Եթե քո ձեռքի տակ կա անհրաժեշտ ռեսուրս, դու կարող ես մարդկանց վստահեցնել, որ Թուրքիայի շահերը չես սպասարկում, նույնիսկ եթե անձամբ ես դա հայտարարել: Եթե քո ձեռքի տակ կա անհրաժեշտ ռեսուրս, դու կարաս հրապարակավ հայտարարես, որ Շահ Դենիզի գազը դեպի Եվրոպա անվտանգ հասցնելու համար Թուրքիան պիտի դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ու 6 տարի անց դառնաս ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի նախագահ: Աբսուրդ է հնչում, բայց փաստ է: Եվ այս փաստը հնարավոր դարձավ, քանի որ ստեղծվեց ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Արմեն Սարգսյանի թիքնապահներին հանում, ցույց ես տալիս իր թուրքամետ ելույթները, երիտթուրքերին տրված հարցազրույցները, ՎԶԵԲ-ում ու ԲիՓի-ում իր գործերը, բայց էդ մարդիկ չեն հավատում… ՓԱՍՏԵՐԻՆ չեն հավատում, բան չունեն ասելու, տուպը չեն հավատում, սակայն հավատում են, որ նախկինները տականք են: Բայց դե մի օր կհավատան…

Վերադառնանք #փոքրիկլիրիկ-ի հարցազրույցին: Նա ստիպված է տոտալ աղետի ու մոտալուտ մղձավանջի ֆոնին մարդկանց համոզել, որ ամեն ինչ լավ ա ու էլ ավելի լավ ա լինելու, քանի որ նա գիտի, որ չունենալով ոչ մի բովանդակություն, նա պետք է ապավինի ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆԸ: Նա շատ լավ գիտի` ինչ է լինում, երբ չես կարողանում ՎՍՏԱՀՈՒԹՅՈւՆ ներշնչես, նա դա գիտի, քանի որ ինքն էր դրա դեմ պայքարում 20 տարի գործակալական ցանցի շարքերում: Ինքն էր Վազգեն Սարգսյանի մասին նենգ հոդվածներ գրում: Արտագաղթը, օլիգարխիան, կոռռռռռռուպցիան…

Հիմա նա պետք է մարդկանց համոզի, որ մարդիկ շարունակեն չհավատալ իրականությանը: Նա պետք է մարդկանց վստահեցնի, որ մարդիկ փողերը բանկերից չհանեն, որ գնան գործի, որ ապրեն իրենց առօրյայով` թեկուզ և դա էս պահին մահացու վտանգ է պարունակում: Որովհետև եթե չգնան գործի, դա արդեն հենց իր համար է մահացու վտանգ, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ նա միշտ նախընտրում է ուրիշի արյունը սեփականին: Եթե նա ունենար աղանդավորների ու սորոսականների ռեսուրսը, նա ստիպված չէր լինի դա անձամբ անել: Բայց քանի որ չունի, մնում են ինքն ու իր լայվի կոճակը: Ու չունի նա այդ ռեսուրսը, որովհետև ունի տնային աշխատանք, որը դեռ չի կատարել՝ էն հին ու բարի 1997-ի փուլային տարբերակը: Ինչպես և 2008-ին, նա ընդամենը հրապարակում հավաքված ժողովրդին գրգռող ծաղրածու է` մեծ ձյաձյաների բեմում:

Ըմբռնումով մոտեցեք: Էս մարդը ստիպված ա 12 բալանոց երկրաշարժի ժամանակ դուրս գալ փողոց, հագնել ծաղրածուի համազգեստ ու, դիակների վրա պարելով, մարդկանց վստահեցնել, որ ամեն ինչ լավ ա, որ երկրաշարժ չկա: Որ մարդիկ վիրու… էէէէհ… երկրաշարժից չեն մեռնում: Եթե գրաքննության կարիքը չլիներ, եթե իրականությունը ներկայացնելու համար մարդկանց նստացնելու անհրաժեշտությունը չլիներ, նա արտակարգ դրությունն էլ երբեք չէր մտցնի, որ մարդիկ հանկարծ չիմանան, որ իրենց տունը փլուզվել է, իրենք էլ փլատակների տակ են:

Չգիտեմ, թե նա ինչ է խոսել Շանթում, բայց սենց մի բան պիտի լիներ ասածը…

Հ.Գ. իմ արև, դիակների վրա պարելու մասին գրել էի մինչև տենալը, որ էդ սրիկան աղջկան պարացրել ա լայվով:

#ВазгенЖил_ВазгенЖив_ВазгенбудетЖить
#խուճապ
#влип_очкарик?

Արթուր Դանիելյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով