«Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն»

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ, մասնավորապես.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

– սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

– հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում,

– որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։

Խելամիտ կլինի նաև կառավարության անցումը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ ստեղծելով իրավիճակը վերահսկող և իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների մասին որոշումներ կայացնելու պատրաստ օպերատիվ շտաբ։

Այս կամ այն կերպ իրավիճակը կկարգավորվի և ճգնաժամից դուրս կգանք, սակայն գրագետ գործելաոճը և իրավիճակի հետևից վազելու փոխարեն այն սանձելը թույլ կտան շատ ավելի քիչ կորուսներով հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով