Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձագանվել, որոնց համար վարչական տույժի կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը:

ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝ պարետատանը կից ձևավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը: Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաև համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա տեղեկատվության պահանջը:

Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ հանրապետության ԶԼՄ դաշտը և սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսևորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է: Պատմության դժվար ժամանակահատվածներում միասնաբար հանդես գալու այս երևույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով