«Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ». Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ: Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է, նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նախկինների դեմ, Երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտեռեշը կոչ է անում որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայոհայնք է, միտինգին գոռում է «Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։ Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է, 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են թե քանի տարեկան է, բայց արդեն հայտնի է որ իր պատմության ընթացքում սենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով