35 մլն դրամ հատկացրել եմ Նորքի ինֆեկցիոնում գտնվող հիվանդներին, 10մլն դրամ էլ` այնտեղի բուժաշխատողներին. Ծառուկյան

 

Աժ-ում  լրագրողները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե պատրաստվում է արդյոք կորոնավիրուսի կանխարգելման հիմնադրամին աջակցություն ցուցաբերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իհարկե, Ծառուկյանը միշտ արել է դա: Այսօր արդեն հանձնարարել եմ, քանի որ կորոնավիրուսով հիվանդների մեծամասնությունը՝ 90 տոկոսը Նորքի ինֆեկցիոնում է, ես միայն 35մլն դրամ միայն այնտեղի հիվանդների համար եմ փոխանցել, որպեսզի իրենց ապաքինման համար անհրաժեշտ բաներն անեն: Եվ հատուկ 10 մլն դրամ էլ` որպես պարգևատրում այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողների համար, որ նրանք առավոտից երեկո, գիշեր-ցերեկ աշխատում են, և ես իմ շնորհակալությունն եմ հայտնել նրանց»,-նշեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով