Daily Archives: 29.03.2020

Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան

Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց հարազատներին։ Արսեն Թորոսյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների… Կարդալ ավելին »

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք

  Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվը 30 է, փաստացի բուժվողներինը՝ 391, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքեր՝ 3: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնք… Կարդալ ավելին »

Հրդեհ` վագոն-տնակում․ այրվել են կենցաղային իրեր

  Մարտի 28-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մինչև 1 տարեկան երեխա

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մանկահասակ երեխայի մահ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ փոքրիկը Չիկագոյից էր և դեռ մեկ տարեկան չկար: Կառավարությունը փաստում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակված է… Կարդալ ավելին »

3 մահ և բազմաթիվ հեռուսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն

Քանի կար՝ վիրուսը վտանգավոր չէր ու դրան պետք էր շան տեղ չդնել։ Հետո եկավ արտակարգ դրություն մտցնելու պահը, բայց անլրջությունը դեռ շարունակվում է։ «Հեռախոսային հանրահավաքները» փոխարինել են փողոցային կոկորդպատռոցիներին։ Բան չի փոխվել։ Ձևաթուղթն է ավելացել։ Կան մահեր։ Վարչապետն ասում է, որ կա վարակակիրների աճ, բայց իրավիճակը համարվում է կառավարելի։ Իշխանության որակը հաշվի առնելով՝ «իրավիճակը համարվում… Կարդալ ավելին »

ԱԺ,ՍԴ,ՀՀԿ,Քոչարյան,նախկիններ, գործակալներ,սատանաներ,Վատիկանի պադվալներ էս թեմաները արդեն Նիկոլի համար անհետաքրքիր են ,հիմա նա համաշխարհային շուկան է «նվաճում».Վահան Բաբայան

ԱԺ,ՍԴ,ՀՀԿ,Քոչարյան,նախկիններ, գործակալներ,սատանաներ,Վատիկանի պադվալներ էս թեմաները արդեն Նիկոլի համար անհետաքրքիր են ,հիմա նա համաշխարհային շուկան է «նվաճում» Եկեք խոստովանենք,որ 2018թ խոստումներին հավատացած մարդիկ(ով իհարկե դեռ նույն ջանասիրությամբ հավատում է) հիմա էլ հավատում են,որ կորոնավիրուսի պանդեմիան ավարտվելուց անմիջապես հետո Նիկոլը նվաճելու է համաշխարհային շուկան,որի մասին նա վերջերս հայտարարեց: Դրանով աշխարհի բոլոր երկրները տուժած են դուրս գալու դե… Կարդալ ավելին »