Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք

 

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բուժվածների թիվը 30 է, փաստացի բուժվողներինը՝ 391, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքեր՝ 3:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով