ԱԺ,ՍԴ,ՀՀԿ,Քոչարյան,նախկիններ, գործակալներ,սատանաներ,Վատիկանի պադվալներ էս թեմաները արդեն Նիկոլի համար անհետաքրքիր են ,հիմա նա համաշխարհային շուկան է «նվաճում».Վահան Բաբայան

ԱԺ,ՍԴ,ՀՀԿ,Քոչարյան,նախկիններ,
գործակալներ,սատանաներ,Վատիկանի պադվալներ էս թեմաները արդեն Նիկոլի համար անհետաքրքիր են ,հիմա նա համաշխարհային շուկան է «նվաճում»

Եկեք խոստովանենք,որ 2018թ խոստումներին հավատացած մարդիկ(ով իհարկե դեռ նույն ջանասիրությամբ հավատում է) հիմա էլ հավատում են,որ կորոնավիրուսի պանդեմիան ավարտվելուց անմիջապես հետո Նիկոլը նվաճելու է համաշխարհային շուկան,որի մասին նա վերջերս հայտարարեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանով աշխարհի բոլոր երկրները տուժած են դուրս գալու դե իսկ մեր համար տեղ է ազատվելու և թավշյա դիլետանտները շուկաներ են «նվաճելու»:

Բա լավ մարդը`բանական մարդը ոնց՞էլի ինչի՞ հաշվին կարող է հավատալ էս բենդերյան կլասիկ ստերին:
Մեկը չկա ասի քո արտաքին պարտքը քանի միլիարդ դոլարով է ավելացել այս երկու տարում պարոն աշխարհի շուկա նվաճող:Քանի՞ աշխատատեղ է փակվել այս երկու տարում,ինչքան մարդ է կրկին գնացել խոպան կամ արտագաղթել:Ցույց տվեք մի բան,ինչը ստեղծել և կառուցել եք ձեր օրոք:

Իսկ եթե,ավելի լուրջ հիմա նա ստիպված է ավելի մեծ,ավելի անհավանական,ավելի անիրական խոստումներ տալ,քանի որ այսօր դա է իր իշխանության պահպանման միակ մեխանիկան:
Քանի էս օստապբենդերական ոճը աշխատում է,նա միայն պետք է հասցնի խոստանալ,մնացածը կարևոր չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով