Daily Archives: 02.03.2020

Վաղվանից սկսած` ունենք 3 արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

  Վաղվանից սկսած` ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: «Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,-գրել է Սուրենյանը։

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի… Կարդալ ավելին »

Արցախի բնակչուհին դեկտեմբեր ամսվա սկզբին մեկնել է Երևան և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ. ԱՀ ոստիկանություն

ԱՀ ոստիկանության կողմից, որպես անհետ կորած որոնվում է Մարտակերտի շրջանի Մարաղա համայնքի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Լևոնի Խաչատրյանը, ով 2019թ. դեկտեմբեր ամսվա սկզբին մեկնել է ՀՀ ք. Երևան և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ԱՀ ոստիկանություն կամ զանգահարել 1–02, 047-94-10-80 հեռախոսահամարներով։ ԱՀ ոստիկանություն

«Հանցագործը շուտով կհայտնվի ազատության մեջ».Նարեկ Մալյան

Քնեք, սորոսի սիրելի արդարադատության նախարարը իմ տեղեկություններով վաղը կստորագրի իր արարքի համար երբեք չզղջած մարդասպան փսիխոպատի ազատության «բարաթը»: ՀՀ պատմության ամենավտանգավոր հանցագործը շուտով կհայտնվի ազատության մեջ: Լրագրողները էս թեմայով բոլոր հարցերը կարող են ուղղել դաժանորեն սպանված երեխայի հարազատներին` Elena Aghajanova-ին: Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Առավոտյան՝ ծաղկեպսակ, ցերեկը՝ լայվ, երեկոյան՝ Ծաղկաձոր, ռեստորան, մե ծիծաղ, մե ուրախություն. Գևորգ Պետրոսյան

  ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի խրոնիկան… Առավոտյան՝ ծաղկեպսակ… Ցերեկը՝ լայվ… Երեկոյան՝ Ծաղկաձոր, ռեստորան, մե ծիծաղ, մե ուրախություն… Բա, սենց բաներ…»:

Եթե չես ուզում տնեցիք քեզ հիվանդանոցում կամ մորգում գտնեն` թարգի Արսենին կպնել. Ահազանգ

Պարացելսուս հկ-ի հիմնադիր Նունե Ներսիսյանը գրում է. Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Նոր Հայաստանում մի անտրամաբանական իրավիճակ է սստեղծվել, երբ կառուցողական, պետականամետ գործունեության համար մարդկանց սպառնում են` ընդհուպ մինչև կյանքին վնաս տալու հայտարարություններով, անձնական նամակներով: Տապալված առողջապահության խնդիրները բարձրաձայնելու, բացերը ցույց տալու, հանրությանն իրազեկելու, ծննդատների փակմանը դեմ գնալու (դրական լուծում պարտադրելով) արձագանքը ստորև ներկայացնում եմ հավանաբար Արսեն… Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանը՝ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որում ասովում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշմամբ նա ազատվել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնից։

Նիկոլը գիշերը մի բան է գրում։ Հետո առավոտյան ինքն իր գրածը հերքում ա, թե բա սխալ ինֆո էր

Հետո Արսենը Թորոսյան հայտարարում է, որ դպրոցները փակելու կարիք չկա։ Զուգահեռ Զառա Բաթոյանը սկսում ա ծնողներին ձեռ առնել, թե բա «չեք ուզում, մի տարեք ձեր երեխեքին, ո՞րն ա կարևոր չվարակվելը, թե բացակա չստանալը», կարծես ինքը կառավարության հետ ոչ մի կապ չունի։ Ու 1–2 ժամ անց Նիկոլը հայտարարում է, որ չէ, փակում են դպրոցները։ Ես հիմա… Կարդալ ավելին »

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

  Փետրվարի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 28-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 48-ամյա Արմեն Ծատինյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։

Մնացական Բիչախչյանը՝ տունը վարձակալության հանձնած սեփականատերերին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի: ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ Եթե ձեր բնակարանները… Կարդալ ավելին »