«Հողեր հանձնելու մասին» որոշ մարդկանց հայտարարությունները նպատակ ունեն կանխելու Սերժ Սարգսյանի հնարավոր վերադարձը
Արցախի հարցում չունենալով առարկայական հաջողություններ,ավելին գտնվելով անհայտության մեջ և այս երկու տարիների ընթացքում չլուծելով որևէ տնտեսական կամ սոցիալական գերխնդիր իշխանական շրջանակները տագնապած են երրորդ Նախագահի հնարավոր ակտիվացումից:
Շեշտենք,որ Սերժ Սարգսյանը դեռ չի խոսել և հնարավոր է տարբեր գործիչների միջոցով փորձ է արվում Նախագահի մասին նման վարկաբեկիչ ելույթներով ազդել նրա վարկանիշի վրա: Սին և փուջ մեղադրանքներից հետո էլ նրանք տեսնում են,որ Սերժ Սարգսյանը այս ողջ պատմության մեջ վերջում ճիշտ է դուրս գալու իսկ Նիկոլը սխալ:Սա տագնապ է առաջացրել որոշ մարդկանց մոտ և նրանք արդեն բացահայտ ստեր են տարածում «հող հանձնելու» մասին:
Մառազմի արգասիք հանդիսացղ այս պնդումները սկսվեցին ապրիլյանով և շարունակվում են հիմա էլ նման անբովանդակ,անապացույց բամբասանքներով:
Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրող է,Արցախը պահող է և նա դա ապացուցել է գործով,դրա վառ ապացույցը մեր նորագույն պատմությունն է:Կցանկանա նա կրկին վերադառնալ,թե ոչ որևէ մեկը դեռ չգիտի,բայց որ շատ մարդիկ սկսել են դա ցանկանալ արդեն ակնհայտ է:
Հ.Գ Ինչքան շատ են թավշյաները ասում,որ Նախագահը վերադարձի հնարավորություն չունի,իմացեք ուրեմն այդքան մեծ է այդ հնարավորությունը: