«Սիրելի չորորդ կարգայիննե՜ր, մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը անիմաստ վերլուծություններով, պարզապես վստահեք Սերժ Սարգսյանին, և ամեն ինչ լավ կլինի».Դավիթ Մկրտչյան

 

Անսահման վստահում եմ Սերժ Սարգսյանին:
Շախմատից քիչ թե շատ հասկացողը, կհասկանա, որ չորրորդ կարգայինը մինչև մի քսան քայլ չանցնի, չի կարող հասկանալ ՍուպերԳրոսմայստերի կատարած քայլի իմաստը:
Դուք ասում եք, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, էսքան բան չեր լինի, իսկ ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը անձնազոհություն էր,հակառակ դեպքում կլիներ ավելի վատ, ու դուք էլ արդեն կմեղադրեիք Սերժին՝ հեռանալու համար:
Դուք ասում եք, որ Լեննականում կամ Ռադիոյի Տան դեպքից հետո պիտի բռներ, ես էլ ասում եմ, որ կլիներ ավելի վատ, ու դուք հիմա էլ կասեիք, որ այդ քայլով գազազացրեց ժողովրդին:
Սերժ Սարգսյանը երբ խոսի, ամեն ինչ պարզ կդառնա. հիմա կասեք՝ բա խի՞ չի խոսում՝ էդ էլ մի քսան քայլից կհասկանաք:
Կգա ժամանակը, և բոլորդ կհասկանաք, որ Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվել, նիկոլ փաշինյանն էլ երբեք ճիշտ չի եղել:
Կգա ժամանակը՝ նիկոլ փաշինյանը իր մեջ ուժ կգտնի ու կասի՝ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք:
Սիրելի չորորդ կարգայիննե՜ր, մի ծանրաբեռնեք ձեր ուղեղը անիմաստ վերլուծություններով, պարզապես վստահեք Սերժ Սարգսյանին, և ամեն ինչ լավ կլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով