Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

Թուրքիան որոշում է կայացրել փակել Իրանի հետ սահմանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Daily Sabah-ին, իշխանություններն այդ որոշումը կայացրել են, երբ հայտնի է դարձել Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:

Աղբյուրի տվյալներով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը: Նշվում է, որ այս միջոցն ընդունվել է Նովրուզի տոնակատարությանն ընդառաջ Իրանից Վան նահանգ ուղևորվող զբոսաշրջիկների հոսքի ֆոնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նախօրեին հայտարարել են ուսումնական հաստատությունները մի շարք նահանգներում փակելու մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով