Շտապ. Զովունիում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել քաղաքացիների

Hraparak.am-ը գրում է

Քիչ առաջ տեղեկություն ստանացանք, որ  Դավթաշեն վարչական շրջանի ռեստորաններից մեկում արտակարգ դեպք է պատահել։ Մեզ փոխանցեցին, որ զինված անձը այս պահին գտնվում է համայնքի ռեստորաններից մեկում և պատանդներ է վերցրել։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ պատանդներ չկան, անձը կրակոցներ է արձակել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի մանրամասները քիչ անց։

….

2020 | 19:00

Մենգ գրել էինք, որ քիչ առաջ զինված զինված անձը մուտ է գործել Զովունիում գտնվող ռեստորաններից մեկը  և պատանդներ վերցրել։ Մեզ դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն փոխանցեցին ոստիկանությունից։ Լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը քիչ առաջ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենում, որի մի մասը Զովունիի վարչական տարածքում է ներառված․

«Ոստիկանության աշխատակիցները ճշտել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրը, ընթացքում նա կրակոցներ է արձակել, ոստիկանների կողմից վնասազերծվել է և բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նա մտել է տեղում գտնվող հյուրանոցնային համալիրներից մեկը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գաբրիելյանն ասաց նաև, որ տուժողներ չկան, անձը կրակոցներ է արձակել, որից հետո վնասազերծվել և բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվելու պահին, ըստ Գաբրիելյանի, նա նույնպես վնասվածքներ չի ստացել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով