Ինչ նպատակով են 14 դրամանոց հավկիթներ հայտնվել շուկայում. 168.am

Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում և խանութներում արդեն մի քանի օր  վաճառվում են 14  դրամանոց հավկիթներ։

Հավկիթների՝ ինքնարժեքից ցածր գնով  վաճառվելն առաջ է բերում մի շարք հարցեր՝ արդյո՞ք շուկայում արհեստական մոնոպոլիա է ստեղծվում, որի հիման վրա գնային անհավասար մրցակցություն է առաջանում, թե՞ գործ ունենք ժամկետանց հավկիթների հետ, որոնք փորձ է արվում իրացնել ինքնարժեքից ցածր գնով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, որ գնորդները ևս ունեն մտահոգություններ, որ գուցե վաճառվող էժան հավկիթը ժամկետանց է, որը խանութի նույն տաղավարում վաճառվում է մինչև 50 և ավելի դրամով վաճառվող հավկիթի հետ։

«Սննդամթերքի Անվտանգության տեսչական մարմնի» ղեկավար Գեորգի  Ավետիսյանը 168.am-ի  հետ զրույցում նշեց, որ 14 դրամանոց հավկիթների առկայությունը շուկայում պայմանավորված է սխալ հաշվարկներով և երկրում առկա ձվի գերարտադրությամբ։

«Շուկայում հայտնվել է հիմնականում խոշոր ընկերությունների արտադրանքը, և դա պայմանավորված է սխալ հաշվարկներով, և հիմա, որպեսզի այդ քանակը սպառվի և ժամկետանց չդառնա, ստիպված են վաճառել այդքա էժան՝ անգամ ինքնարժեքից ցածր գնով։ Մենք հետևում ենք, որ շուկայում ժամկետանց և թերմակնշված հավկիթներ չլինեն»,- ասաց  Ավետիսյանը՝ նշելով, որ այս պահին սերտ համագործակցում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ՝ նաև խոշոր ընկերությունների մրցակցային պայմաններին հետևելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների համար։

ՏՄՊՊՀ-ն իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով