Հանրաքվեին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա․ ինչ որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եկել են այն եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա: Ինչպես հայտնի է, այդ նույն նպատակով արձակուրդ են մեկնելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Այո»-ի շտաբի պետն է, եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ստացվում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը եւս արձակուրդ մեկներ, ապա վարչապետի պարտականությունները պետք է ստանձներ ՀՀ մյուս փոխվարչապետը՝ Մհեր Գրիգորյանը, սակայն գաղտնիք չէ, որ կառավարությունում Գրիգորյանին իրենց թիմակիցը չեն համարում: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշում է կայացվել նման ձեւ քարոզարշավ իրականացնել, որպեսզի նաեւ զերծ մնան ընդդիմադիրների քննադատություններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ այսօր «Դվին» հյուրանոցում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, եւ մի քանի օր անց քարոզարշավն ակտիվորեն կսկսվի: Այս պահի դրությամբ արդեն ամբողջապես պատրաստ է քարոզարշավի մասնակիցների ցանկը, որոշված են անելիքները, շտաբների եւ տարածքների պատասխանատուները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով