Գործարարներին պարտադրո՞ւմ են գումար փոխանցել «այո»-ի քարոզարշավին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպում՝ «այո»-ի քարոզարշավ անելու համար։

Դրամահավաքը տեղի կունենա «Dvin Music Hall»-ում՝ փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին։

Հրավիրատոմսում նշվում է որ երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակիցներին էլ խնդրում են ներկայանալ վարչապետի գալուց 45 րոպե առաջ։

Հրավիրատոմսն ուղարկվել է Հայաստանում բազմաթիվ խոշոր և միջին գործարարների։ Նախ զանգահարել են և հրավիրելու պատրվակով փող ուզել՝ 10 մլն դրամի չափով, առանց երկար-բարակ ներկայացնելու։ Երբ հետաքրքրվել են, կարո՞ղ են չմասնակցել, պատասխանել են որ, խիստ ցանկալի է մասնակցությունը։ Որոշները համաձայնել են, բայց գնի շուրջ սակարկել են՝ բավականին իջեցնելով և հասցնելով ընդհուպ մինչև 100.000-ական դրամ։ Բայց գործրարներն անհանսգստացած են, որովհետև նրանցից ոմանք դեմ են հանրաքվեին, շատերը անտարբեր, էլ ուր մնաց՝ «այո»-ի քարոզարշավն իրենց միջոցներով անելուն։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ վախենում են մերժել՝ «սևերի» ցուցակում չհայտնվելու համար, և արդյունքում գոնե գումարն են իջեցնում։

Մեզ հետ զրուցած գործարարներից մեկը հիշեց Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամները, երբ մարդկանցից պարզապես գումար են կորզում՝ հիմնականում անհայտ նպատակով։ Գործարարները նշում են, որ առանց այն էլ դժվարությամբ են իրականացնում իրենց պարտավորությունները՝ աշխատավարձ տալիս, հարկեր, առևտուր չկա և այլն, մի հատ էլ՝ հանրաքվե պետք է ֆինանսավորեն։

Այս առիթով հիշեցինք, երբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին գումար էին փոխանցել ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, որոնց մուծած գումարն ավելին էր, քան, օրինակ, հայտարարագրերում եղածը կամ գումարը վճարելուց հետո հայտարարագիրը չէր նվազել։ Եվ դա թողեց կոռուպցիոն գործարքների տպավորություն՝ հասկանալի էր, որ գումարը վերցրել էին տարբեր գործարարներից, փողատերերից։ Հիմա որոշել են դիմել անվանական, պահանջել ներկայանալ և «խիստ ցանկալի է» մասնակցել։

Այլ խոսքով, դրամահավաքի հրավերը ոչ թե կոչի ու խնդրանքի մասին է, այլ՝ պարտադրանքի՝ հետագայում բիզնես ոլորտում խնդիրների չբախվելու համար։

Աղբյուրը՝ yerevan.today

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով