Այս գործն իրավաբանության հետ կապ չունի. Գևորգ Կոստանյանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։

Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որևէ ցուցմունք, որևէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»: Հնարավո՞ր է գործը կարճվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բացառում եմ, որովհետև իմ նկատմամբ գործի հարուցման և քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետև իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»:

Ո՞րն էր հարուցման նպատակը։ «Բոլորին ակնհայտ է` մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման անկարողությունը, ուստի փորձում են հնարավոր հնչեղ անուններ մտցնել քրգործի մեջ` ստեղծելով բացահայտման պատրանք»:

Ավելի հնչեղ անուննե՞ր էլ կան։ «Ակնհայտորեն` այո»: Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, Ձեզնից ցուցմո՞ւնք են ակնկալել նրա մասով։ «Չեմ մեկնաբանում»: «Մարտի 1-ի» ապացույցների բազայի բացակայությունը, ինչը նկատելի է նաև Քոչարյանի գործի դեպքում, ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու։ «Հանգեցնելու է նրան, որ եթե ներպետական դատարաններում արդարություն չհաստատվի, հաստատվելու է եվրոպական դատարաններում և շատ կարճ ժամանակում»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով