Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին.Գևորգ Գրիգորյան

Առաջին դեպքը չէ, երբ ձեր սրտի նախարարի կերած «բողկերի» համար նա հայտնվում է պաշտոնանկության եզրին:
Չեմ ցանկանում այդ դեպքերը թվարկել, քանի որ դուք ինձանից լավ եք հիշում դրանք:
Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդիմախոսներին, ասելով, որ մենք «սև» ենք, հետո մեղադրում էր Միքայել Մինասյանին` ասելով, որ նա վրեժ է լուծում հոր համար, հետո սկսեց մեղադրել Արմեն Մուրադյանին և այդպես շարունակ…

շՀիմա` հերթական անգամ տապալվելուց հետո վերը նշված բոլոր «մեղադրյալները» անմեղ են, քանի որ որևէ կապ չունեն ոչ կորոնավիրուսի հետ ոչ էլ կապ ունեն նախարարի մասնագիտական տգիտության և գործելու անկարողության հետ ու փաստացի նա անզոր է նրանց մեղադրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց հիմա հայտնվել են այլ «մեղադյալներ», մասնավորապես` ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով կառուցողական քննադատությամբ էր հանդես գալիս նախարարի ապիկար ծրագրերի ներկայացման պարագայում, Տիգրան Ավինյանը, ով որևէ կապ չունի առողջապահության հետ, Արարատ Միրզոյանը, ով ևս կապ չունի առողջապահության հետ և իհարկե Աննա Հակոբյանը:

Իր թիմակիցներին մեղադրելով, նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը ու իրավիճակին տիրապետելու անկարողությունը ինչ-որ մեղավորներով:
Իմ համոզմամբ, մամուլում այսօր տեղ գտած հոդվածը նախարարի պաշտոնանկության վերաբերյալ` հենց նախարարի «պատվերն» է և կոչված է իր խայտառակությունը քողարկելու:

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով