Daily Archives: 06.02.2020

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը.Փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը  ֆեյսբուքյան իր   էջում գրում է. -Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։… Կարդալ ավելին »

Թիկնապահներով ռեստորան են նստում, հետո էլ էդ ռեստորանատիրոջն են փնովում

Սևազգեստ մայրերը նորից կառավարության շենքի դիմաց են և հերթական բողոքի ակցիան են իրականացնում, պահանջում են բացահայտել՝ ինչ պայմաններում են զոհվել իրենց որդիները։ Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի հարազատները նույնպես այստեղ են։ «ՀԴՄ-ով ուզեց ցույց տա, որ իրա երկրում օրենքը գործում ա, բայց… Կարդալ ավելին »

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ գաղտնի ձայնագրություններ են անում

Politik.am-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մասնագիտական շրջանակներն արդեն հասցրել են հստակ գնահատականներ հնչեցնել։ Ակնհայտ է, որ փորձ է արվում սահմանադրական կարգը տապալել և յուրացնել ՍԴ իշխանությունը։ Այս նախագծի հեղինակներին և կողմ քվեարկողներին իշխանափոխությունից հետո մեղադրանքներ են առաջադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը), ՀՀ քրեական օրենսգրքի… Կարդալ ավելին »

Այո, կա ճգնաժամ, եւ այն Ազգային ժողովում է

  Այո, կա ճգնաժամ, եւ այն Ազգային ժողովում է Ճգնաժամը Ազգային Ժողովում է, իշխանական մեծամասնության մեջ եւ ոչ թե Սահմանադրական դատարանում եւ նրա շուրջ։Ինքներդ ձեր միջի ճգնաժամը նախ հաղթահարեք, կողմնորոշվեք։ Երկրի օրենսդիր մարմինը դարձրել եք շատ մազալու բան։ Մեկ արտահերթ անում եք, մեկ չեք անում, մեկ օրենքի նախագիծը «նախաձեռնողը ետ է կանչում վերջին պահին», մեկ… Կարդալ ավելին »

Լոռու մարզում դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն Կարեն Փարեմուզյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է,… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեց շրջանառության մեջ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի… Կարդալ ավելին »

Իմ քայլը խմբակցության պատգամավորների մեծ մասը մարդիկ են, ովքեր եթե նույնիսկ կարծիք են հայտնում իրենց իսկ նեղ մասնագիտական թեմայով, նորմալ մարդկանց մոտ ամենաքիչը ծիծաղ է առաջանում

Իմ քայլը խմբակցության պատգամավորների մեծ մասը մարդիկ են, ում կենսագրությունները կարելի է շարադրել առավելագույնը 2 նախադասությամբ: Այդ խմբակցության պատգամավորների մեծ մասը մարդիկ են, ովքեր եթե նույնիսկ կարծիք են հայտնում իրենց իսկ նեղ մասնագիտական թեմայով, նորմալ մարդկանց մոտ ամենաքիչը ծիծաղ է առաջանում: Այդ պատգամավորներից յուրաքանչյուրը չէր կարողանա հավաքել նույնիսկ 3 ձայն, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը:… Կարդալ ավելին »

Վենետիկի հանձնաժողովը պահանջում է հանգիստ թողնել ՍԴ դատավորներին

  hayeli.am-ը գրում է. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն հայտարարություն է տարածել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և տվել բավականին խիստ գնահատականներ: Նա հիշեցրել է 2019 թվականի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կարծիքում ներկայացված խորհուրդներն այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի… Կարդալ ավելին »

ԱԺ արտահերթ նիստ չի կայանա. նախաձեռնողը հետ է կանչել ՍԴ անդամներին և նախագահին հեռացնելու համար մշակված նախագծերը

  Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ պետք է տեղի ունենար օրակարգում ընդգրկված 2 հարցով: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  արտահերթ նիստի բացումից հետո հայտնեց, որ արտահերթ նիստի նախաձեռնողը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներին և նախագահին հեռացնելու համար մշակված օրենսդրական նախագծերը քննարկելու… Կարդալ ավելին »

ԱԺ-ի որոշմամբ չի կարող դադարեցվել ՍԴ անդամների պաշտոնավարումը. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի… Կարդալ ավելին »