Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը.Փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը  ֆեյսբուքյան իր   էջում գրում է.

-Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։

Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով