ԱԺ արտահերթ նիստ չի կայանա. նախաձեռնողը հետ է կանչել ՍԴ անդամներին և նախագահին հեռացնելու համար մշակված նախագծերը

 

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ պետք է տեղի ունենար օրակարգում ընդգրկված 2 հարցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  արտահերթ նիստի բացումից հետո հայտնեց, որ արտահերթ նիստի նախաձեռնողը հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներին և նախագահին հեռացնելու համար մշակված օրենսդրական նախագծերը քննարկելու օրակարգով, որոնք ներկայացվել էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով