Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ եւ հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի

Դերասան Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է  Մկրտիչ Արզումանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող  ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որեւէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլեւ իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ եւ հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով