«Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ  Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուշադրությունը դեպի Մյունհեն…

Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:

Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարևոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ և անտանելի լինելուց, նաև խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչն է պատճառը. թերևս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի՝ «Ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչո՞ւ եմ ասում գլխավոր, որովհետև Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը մշտապես եղել է «հակահերոսը»՝ իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը:

«Լուսավոր Հայաստանի» կողմից «Ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ՝ վերջնականապես տապալելով 650.000 «Այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված «գունագեղ տեսարանները» իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք:

Չենք շեղվում, գնում ենք առաջ…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով