Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին

Ինչպես առավել վաղ հայտնել էի Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։

Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը, իսկ դատարանը գտել է, որ պետական տուրքից ազատելու հիմքեր չկան /կարծում եմ դատարանը հաշվի է առել նաև իրավահաջորդների ստացած 30 մլն դրամը/։

Եվ վերջապես առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնց չվերացման դեպքում, առհասարակ, կմերժվի հայցը վարույթ ընդունելը։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով