«Չտխրեք, լիքը ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու».Արմեն Աշոտյան

 

Մինչեւ ապրիլի 3-ը մոտավոր այսպիսի տեսք են ունենալու հանրաքվեի մասին մամուլի հետ իմ հարցազրույցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրող
-Ինչպե՞ս կմեկնաբանեք գալիք հանրաքվեն։
Ես
-Մեր տեսակետը հստակ շարադրված է ՀՀԿ երկու հայտարարությունների մեջ։

Լրագրող
-Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ձեզ անվանեց…(օրը մի բան կասի)
Ես
-Մեր տեսակետները հանրաքվեի մասին դրանից չեն փոխվում։

Լրագրող
-Բայց նա ասում է, որ նախկինները զավթել են …
Ես
-Կներեք, Ձեր էլեկտրոնային հասցեն կտա՞ք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրող
-Ինչի՞ համար։
Ես
-Որ ուղարկեմ ձեզ մեր երկու հայտարարությունները հանրաքվեի մասին։

Ասածս ինչ է. չտխրեք, լիքը ավելի հետաքրքիր թեմաներ են լինելու

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով