Որքանո՞վ է առաջնահերթ հանրաքվեի համար 7 մլն դոլար տրամադրելը․ դրանով բանակի համար կարող էր գնվել 14 մլն փամփուշտ, չեմ ասում զինվորի սննդի մասին, հիմա ո՞վ է զինվորի հացը ուտում․ Լիլիթ Թումանյան.tert.am

Որևէ նորություն ասած չեմ լինի, որ ասեմ՝ սա բացարձակապես իրավական պրոցես չէ, իրավական գործընթացի հետ որևէ առնչություն չունի. սա քաղաքական պրոցես է և քաղաքական գնահատական պետք է տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին։

«Սա մի պրոցես է, որը կազմաքանդում է պետության հիմքերը, որպես ժողովրդավար պետություն։ Մենք տեսնում ենք այն գործընթացը, որի ընթացքում կորցնում ենք բոլոր ինստիտուտները, որոնք ապահովում են մեր երկրի ժողովրդավարականությունը և սահմանադրականությունը»,- նշեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ նկատվում է իշխանության տարբեր ճյուղերի սերտաճում, մեկ անձի վրա կենտրոնացում և ժողովրդավար հիմունքների վերացում։ Նրա խոսքով՝ նման գործընթացներից հետո շատ հավանական է, որ Հայաստանն այլևս իրավունք չունենա  հանդես գալ միջազգային հանրության համար որպես ժողովրդավարական, իրավական պետություն հանդիսանալ։

«Արդյո՞ք մենք պատրաստ ենք կրել տնտեսական հետևանքները, որովհետև քաղաքականապես և իրավականորեն չճանաչված պետությունը, որը աստիճանաբար կզրկվի իր բոլոր տեսակի ձայներից, անդամակցություններից, կսկվի նաև զրկվել միջազգային տրանշերից, տնտեսական ներդրումներից»,- ասաց Թումանյանը։

«Պարզ հարց տամ․ այն գումարը, որը նախատեսված է հանրաքվեի անցկացման համար, եթե իսկապես 7 մլն դոլարի մասին է խոսքը, եկեք հաշվարկենք, թե ինչ կարելի էր գնել այդ գումարով և որքանով էր դա առաջնահերթ։ Հանրաքվե անցկացնե՞լն է հանրապետության համար առաջնահերթ, թե՞ օրինակ՝ 500 բնակարանը, որովհետև 7մլն դոլարով Գյումրիում կարելի է 500 բնակարան գնել»,- դիտարկեց բանախոսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա ներկայացմամբ՝ 7 մլն դոլարով բանակի համար կարող էր գնվել 14 մլն փամփուշտ․ «Չեմ ասում զինվորի հացի մասին, հարց եմ տալիս՝  հիմա ո՞վ է զինվորի հացը ուտում, ո՞վ է մարդկանց բարեկեցության հաշվին վերաձևում Սահմանադրական դատարանը՝ սեփական քիմքին հաճելի դարձնելու համար»,- ասաց նաև հավելեց, որ ճիշտ չէ, որ ցանկացած նոր իշխանություն փոփոխի Սահմանադրությունը, քանի որ իրավական, քաղաքական առումով դա վատ նշան է։

Լիլիթ Թումանյանը նշեց, որ այն երկիրները, որոնք հաճախ են Սահմանադրություն փոփոխում, չեն կարող կայուն, իրավական պետություններ համարվել, սա չկայացվածության նշան է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով