Որպես ՀՀ քաղաքացի, երբեք չեմ նկատել, որ Սահմանադրական Դատարանի կամ ՀՀ սահմանադրության վերաբերյալ որևէ դիսկուրս լինի հանրության մեջ

Երեկվա «պարլամենտարիզմի մաստեր-կլասից» հետո ինձ սկսեցին որոշ երևույթներ անհանգստացնել, որոնցով հերթականությամբ կկիսվեմ ձեզ հետ:
Որպես ՀՀ քաղաքացի, երբեք չեմ նկատել, որ Սահմանադրական Դատարանի (ՍԴ) կամ ՀՀ սահմանադրության վերաբերյալ որևէ դիսկուրս լինի հանրության մեջ և հենց դա է պատճառը, որ շատերը նույնիսկ չգիտեն ՍԴ-ի գործառույթները: Որևէ մեկի կյանքի որակի, բարեկեցության, սոցիալական կարգավիճակի վրա ՍԴ-ն ուղիղ կերպով չի ազդել: Ու հիմա, ինձ հետաքրքիր է, թե ինչու մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, տնտեսական հարցերը, առողջապահական հարցերը և սոցիալական հարցերը` որոնք ունեն անմիջական ազդեցություն բոլորիս կյանքի վրա, թողած, մեր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարում և քննարկում Սահմանադրության մեջ նախատեսվող ինչ-որ փոփոխություն:

ԱԺ պատգամավորները, հասկանալով, որ իրենք իրենց ձեռքով տապալում են սահմանադրական կարգը` հերթական անգամ իրենց պատասխանատվությունը դնում են հասարակ քաղաքացու ուսերին, հայտարարելով, որ խնդիրը լուծվելու է հանրաքվեի միջոցով: Այդ քայլով իրենք Սահմանադրության փոփոխության շուրջ ստեղծված մասնագիտական դիսկուրսը տեղափոխում են փողոց` հասցնելով դա պողոսի մակարդակի, ով նույնիսկ չգիտի, թե երկրին ինչու է ՍԴ անհրաժեշտ… հերթական շոու-ծրագիր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի պաշտոնյաներ, ինչի՞ց եք ուզում շեղել ժողովրդին… կասե՞ք, մենք էլ իմանանք…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով