«Մենք ասում ենք` Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական էներգակիրների ենթակառուցվածքներում».Կոնստանտին Տեր-Նակալյան

ԱԱԾ-ին սրա վերաբերյալ հարցում են ուղարկում, ԱԱԾ-ն պատսխանում է՝ մենք խաբար չենք, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք։ Հարցում ուղարկողը դա մատուցում է որպես՝ ԱԱԾ-ն հերքել է, այնինչ ԱԱԾ-ն չի հերքել, այլ ասել է՝ մենք տենց բան չգիտենք։

Մենք ասում ենք, որ միջազգային հանրություն կոչվածը Արցախի հարցի «լուծման բանաձև» ունի, որի համար էլ Նիկոլին բերել են իշխանության ու պահում են նրա լեգիտիմությունը ամեն գնով։ Էդ բանաձևի առանցքային բաղկացուցիչը Արցախի սուբյեկտայնության նվազեցնելն է, իսկ Արցախի ադրբեջանական համայնք կոչեցյալինը՝ բարձրացնելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան սրա ԱԳՆ-ը, Նիկոլը, Նիկոլի դեբիլները դոշներին խփելով գոռում են, որ սուտ է, տենց բան չկա, տո սկի բանակցություն էլ չկա։ Ու էսօր մենք իմանում ենք, որ ԵԱՀԿ-ի Կասպրշիկը շնորհավորել է էդ ադրբեջանական համայնքի ներկայացուցչին՝ Մեջլիսում ընտրվելու կապակցությամբ։ Դե մերոնք էլ, բնականաբար, ոչ տեսել են, ոչ լսել են։ Խաբար չեն, ինչպես խաբար չի ԱԱԾ-ն՝ Արմեն Սարգսյանի կապիտալի տեղայնացման մասով։

Հետո՞, ժողովուրդ ջան։ Պետք է անպայման Կարսը անկի՞, որ դուք հասկանաք, որ ողջ խաղի պարադիգման հենց Կարսի անկման համար էր։ Ես ուզում եմ հասկանալ, թե էդ ի՞նչ զանգվածային թմբիրի մեջ եք, որ ակնհայտ բաները, բաներ, որոնք ձեր աչքերի առաջ են կատարվում, դուք չեք ուզում ու չեք կարողանում նկատել։

Ու էս ամեն ինչի մեջ հատկապես խորհրդանշական է էն բառդակը, որը խորացնում են թե ՀՀ-ում ու թե՛ Արցախի Հանրապետությունում։ Լավ, Արցախի նախագահական ընտրությունների սիրելի ներկայացուցիչներ, որոնք Նիկոլի գովքն են կապել ու/կամ (իրականում նույնն է)՝ նախկիններին են անիծում, դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ձեր երկրային կյանքում էլ ձեզ ոչինչ չանեն, եթե Արցախը կորցրեցինք, ձեր երեխեքն ու թոռները ազգանուններն են փոխելու, որովհետև ձեր հետ բան լինելու է պատմության էջերում ու էն պիտակը, որ ձեզ կպնելու է, անջնելի է մնալու դարերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լո՞ւրջ ձեր այսրոպեական քինախնրությունը, չարությունը, նեղվածությունն ու ամբիցիները ավելի կարևոր են, քան ձեր հավերժությունը։ Ձեր մեջ կա՞ն մարդիկ, որ կարծում են, որ էդ ձեր Նիկոլը կարողանալու է սրբագրել ձեր կենսագրություններն ու անունները։ Լուրջ, տե՞նց եք կարծում։ Լուրջ, չե՞ք հասկանում, որ լավագույն դեպքում նա ուղղակի թռնելու է ու ձեզ չի էլ հիշելու, իսկ վատագույն դեպքում՝ մեղքը ձեր վրա է բարդելու։

Մի հատ սթափվե՛ք։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով