«Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում».Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում: Իսկ ես շատ լուրջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն մի քանի պատճառով:

1. Որ խիզախություն ունեցավ բանավեճի մասնակցել: Գաղտնիք չէ, որ իշխանույթունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում բանավեճերին կրած ծանր ու դրոշմ դարձած պարտություններից հետո խուսափում են բովանդակային քննարկումներից ընդդիմախոսների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Որ օգնեց Արսեն Բաբայանին ապացուցել, որ այս ամբողջ գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է:

3. Որ ապահովեց հաճելի ուրբաթ երեկո տասնյակ հազարավոր հեռուստադիտողների համար:

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան   էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով