Ինչու՞ է իշխանությունը անում ամեն ինչ, որ բոլորս սկսենք չսիրել «ժողովուրդ» բառը

Ինչու՞ է իշխանությունը անում ամեն ինչ, որ բոլորս սկսենք չսիրել «ժողովուրդ» բառը։ Հերիք է, արդեն զզվելի եք։ Հերիք է ձեր ճառերը համեմեք այդ բառով։ Ժողովուրդը արդեն շատ լավ հասկացել է թե դուք ով եք՝ աննախադեպ սուտասան պոպուլիստներ։ Ձեր պատճառով ապագայում “ժողովուրդ” բառը կրելու է միայն բացասական բնույթ, ճիշտ այնպես ինչպես “դուխով”-ը կրում է արդեն։

Ունեցեք պարկեշտություն և ասեք թե իրականում ինչու՞ եք ուզում զերբազատվել Հրայր Թովմասյանից։ Չե՞ք ասում, լավ ուրեմն ես կասեմ.
Դուք ուզում եք վերացնել այսօր մնացած միակ իշխանությունների բաժանումը պահպանող օջախը և հռչակեք միապետության ստեղծում։ Դուք սարսափում եք այն փաստից, որ շուտով Սահմանադրական Դատարանը քննելու է ձեր իսկ կողմից ուղղորդված շինծու Մարտի 1-ի գործի հետ կապված բողոքը, դուք հասկանում եք, որ այս Դատարանը իր ներկայիս կազմով երբեք չի ընդունի ստամբուլյան կոնվենցիան և այլ նմանատիպ ապազգային նախաձեռնությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ վերջում, բոլոր «նախկինին վերադարձ չկա» ասողներին. Դուք հենց նախկինն էլ վերադարձրել եք, հենց դուք եք նախկինը, դուք և ձեր քաղաքական հայրերը։ Եվ այո ձեր պես նախկինին վերադարձ չկա, սա ուղղակի ժամանակավոր բնույթ կրող թյուրիմացություն է։

Բարով մնաք մինչև օրենքի ողջ խստությամբ պատասխան տաք ձեր բոլոր ստերի և հայրենիքը դավաճանելու համար։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով