Իմքայլակաների հանձնարարությամբ իմ մասին հերյուրանքներ է պատմում մի կին, ով ԱԺ–ում իմ աշխատելու տարիներին հեռացվել է աշխատանքից ատեստավորումը չանցնելու համար. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեսյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱԺ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ են բերել ԱԺ նախկին մի աշխատակցուհու, որին հանձնարարել են իր մասին բամբասանքներ պատմի։ Գրառման մեջ ասվում է.

«Սրանց խելքին նայեք․․․

Ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են արել այսօր իմքայլական կոմբինատորները: Այդ կնոջը բերել են ԱԺ շենք և հանձնարարել, որ գնա լրագրողների մոտ ու իմ մասին բամբասանքներ և հերյուրանքներ պատմի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկսենք սկզբից:

Ուրեմն իմքայլական իշխանությունը չհանդուրժելով իմ կողմից հնչեցվող քննադատությունները, որոնք մշտապես կրում են կառուցողական բնույթ, ինչպես նաև սարսափելով իմ կողմից ՈՉ-ի շտաբը ձևավորելու և ղեկավարելու հավանականությունից, որի մասին այս օրերին փսփսոցներ են հնչում ամենատարբեր շրջանակներում, դիմել են անպատվաբեր քայլի:

Որոշ «փայլուն» կոմբինատորներ այսօր ԱԺ շենք են բերել մի կնոջ, ով իմ աշխատելու տարիներին հեռացվել է աշխատանքից ատեստավորումից բազմաթիվ անգամ խուսափելու և հետո բացասական գնահատական ստանալու հետևանքով: Այդ կնոջ անգրագիտությունը ժամանակին տեսել են նաև այն լրագրողները, որոնց ինքը հրավիրել էր ատեստավորման պրոցեսը լուսաբանելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ կինը իմ հասցեին բազմիցս հրապարակային հնչեցրել է զրպարտություններ, ինչի առթիվ հիմա դատարանում գործ է քննվում:

Այդ կինն իմ ապօրինի կալանքում գտնվելու ժամանակ իմ դեմ սուտ մատնություն է կատարել, որի իրավական գնահատականը դեռ կտրվի:

Չեմ զարմանա, որ այդ կինը շուտով նորից աշխատանքի անցնի ԱԺ աշխատակազմում:

Ինչպես կասեր դասականը՝ էդ չեք, արա՜․․․

Հ․Գ․ չզարմանաք, որ այս օրերին 37-ի մատնիչի լրատվամիջոցում ու Հանրային հեռուստաընկերության եթերում իմ հասցեին լսեք հերթական հերյուրանքները: Սպասում եմ, դատարանն է սպասում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով