Թուրքիան զավթում է Երուսաղեմի հայկական թաղամասը. ահազանգում է տեղի հայկական բնակչությունը

Թուրքիան ակտիվ քաղաքականություն է վարում Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում և հատկապես նպատակաուղղված է հայկական և քրիստոնեական թաղամասի վրա. այս մասին, ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է jewishpress.com կայքը:

Բնակիչները պատմում են, որ վերջին մի քանի տարիներին թուրքական պաշտոնյաները փորձում են համոզել, որ բնակիչները հերքեն հայկական հոլոքոստը (խմբ. հոդվածագիրն այդպես է անվանում Հայոց ցեղասպանությունը), որն իրականացրել են թուրքերը հարյուր տարի առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի բնակիչ պատմում է, որ թուրքական դիվանագետներից մեկն առաջարկել է Կահաբադիջյան ընտանիքին, ով ունի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հազվագյուտ հազարավոր փաստաթղթեր և լուսանկարներ պարունակող թանգարան, դադարեցնել գործունեությունը և չհրապարակել այդ արխիվները:

Կահաբադիջյան ընտանիքն իր կյանքը նվիրել է հայերի կոտորածների ոգեկոչմանը և թողարկել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր այդ թեմայով:

Իլյա Կահաբադիջյանը, ում պապը փրկվել էր ցեղասպանությունից, պատմում է, որ թուրք դիվանագետի հետ զրույցում սպառնալիք չի ստացել, բայց թուրքական առաջարկը լսելուց հետո դիվանագետին դռան տեղը ցույց տվեց և «թուրքը հասկացավ, որ հայկական համայնքը կոտորածների հարցում պատրաստ է գնալ մինչև վերջ»: «Մենք կսպասենք ևս 100 տարի, բայց չենք դադարեցնի մեր պահանջները փոխհատուցման համար, այնպիսին ինչպիսին ստորագրել են Իսրայելն ու Գերմանիան», – նշել է Կահաբադիջյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքերը փորձել են գումարով հասնել իրենց նպատակին: Մոտ 3000 ԱՄՆ դոլար են առաջարկել բնակիչներին, սակայն այդ առաջարկները մերժվել են հայ բնակիչների կողմից, ովքեր նշել են, որ դրանք «լռեցնող դրամաշնորհներ են», որոնք կապահովեին, որ թուրքական կառավարությունը չդատվի 1915-17 թթ. կոտորածների համար:

Թուրքիան փորձում է իրեն ենթարկել նաև հայկական ակտիվները: Մի քանի ամիս առաջ թաղամասի հայ բնակչությունը շոկի էր ենթարկվել՝ իմանալով, որ տներից մեկը վաճառվել էր մի մուսուլմանի՝ երեք անգամ ավելի թանկ գնով: Հետագայում պարզվեց, որ ֆինանսական գնումները եղել են Թուրքիայից: Դեպքից հետո համայնքի ներկայացուցիչները քննարկել են դրությունը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Իսկ դրանից հետո թուրքերը թուրքական Հորդանանյան հիմնադրամին էին փոխանցել հին սեփականության փաստաթղթեր, որոնք վերաբերում էին հայկական և քրիստոնեական թաղամասներին:

Իսրայել պետությունն արդեն սկսել է անհանգստություն ցուցաբերել Երուսաղեմում Թուրքիայի ակտիվության համար:

Իսրեյալական հետախուզական IDF ծառայությունն  իր ամենայմա զեկույցում առաջին անգամ Թուրքիային որպես սպառնալիք է որակել:

Հրեա պաշտոնյաները բազմիցս են բարձրացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ որպես միջոց խոչընդոտելու թուրքական գործունեությունը: Իսրայելը երկար տարիներ խուսափել է ճանաչումից՝ վախենալով, որ դա կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները:

Վերջին տարիներին ավելացել է թուրք զբոսաշրջիկների հոսքը դեպի Հին քաղաք: Թուրքական ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալում Երուսաղեմում՝ կրոնական գործունեություն ծավալելով և օգնելով «Մուսուլման եղբայներին»:

Իլյա Կահաբադիջյանը նաև նշել էր, որ թուրք զբոսաշրջիկները Երուսաղեմում հակահայկական գործունեություն են ծավալում՝ պատռում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցանակները, պատերի վրա հակահայկական գրություններ կատարում և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով