Երևանում թալանել են Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի Lexus-ը

shamshyan.comի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանում թալանել են ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ 48-ամյա Արծրուն Միրզոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 8-ին, ժամը 22։30-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի 99 AM 707 համարանիշի ավտոմեքենայի միջից հափշտակել են պայուսակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին Ա. Միրզոյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է իր անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, դատավորի՝ իր ծառայողական վկայականը, վճարման անդորրագրեր, մի շարք պայմանագրերի պատճեներ և ոսկյա իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով