Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի մասին վարորդները տեղեկությունը փոխացնել են ապահովագրական ընկերություններ: Վթարի մասին տեղեկացվել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանությունը: Վարորդներն ու ճանապարհային ոստիկանները տեսնելով, որ ԱՊՊԱ-ն ուշանում է և նշված հատվածում երթևեկությունը դառնում է «աջափսանդալային», հատուկ նյութով ասֆալտի վրա կատարել են գծանշումներ և մեքենաները դուրս են բերվել անվտանգ վայր:

Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը նշել է, որ միացված են եղել ձայնային և լուսային ազդանշանները: Hyundai-ի վարորդն էլ ասել է, որ գուցե միացրած է եղել, սակայն ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով