Դատապարտելի է մեկ անձի կապրիզով ժողովրդին տեղամաս տանելու և կրկին սևի ու սպիտակի,դավաճանի և հերոսի կերպարների ստեղծումը նույն ժողովրդի աչքերում

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան  Բաբայանը գրում է.

«Դատապարտելի է մեկ անձի կապրիզով ժողովրդին տեղամաս տանելու և կրկին սևի ու սպիտակի,դավաճանի և հերոսի կերպարների ստեղծումը նույն ժողովրդի աչքերում:

Թեև 2019թ ամռանը Ռեֆորմիստների կուսակցությունը խոսեց վստահության հանրաքվեի անհրաժեշտության մասին,սակայն ոչ այս ճանապարհով,քանի որ սա խայտառակ և հակաժողովրդավարական քայլ էր:
Իշխանությունը այսօր ՍԴ ճգնաժամը լուծելու համար նախընտրեց ժողովրդավարության հետ աղերս չունեցող և Սահմանադրությունը ոտնահարող մի քայլ,որի համար նա պետք է անցկացնի հանրաքվե ՍԴ դատավորներից ազատվելու համար:

Երկիրը կրկին մտնում է ընտրական փուլ,բյուջեից հսկայական վատնումներ և այս ամենը նրա համար,որ վարչապետը նշանակի իր կամակատար դատավորներին ու վերջնականապես հաստատի մենիշխանություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենը ունի նաև իր դրական կողմը,իշխանությունը փաստացի անց է կացնելու իր վստահության հանրաքվեն`ցավոք ՀՀ միջազգային հեղինակության անկման և ժողովրդավարության նահանջի հաշվին,բայց անց է կացնելու մի գործընթաց,ինչը կարող է նաև բերել թավշյա հեղափոխության ավարտին:

ՀՀ ավելի քան 650.000 քաղաքացի պետք է ԱՅՈ ասի,որ ՍԴ փոխվի,իսկ եթե չասի՞,պատկերացնում՞եք ինչ կլինի:Կլինի,որ ՀՀ քաղաքացին այլևս չի վստահում Փաշինյանին և իր խոստումներին:

Սա իրոք կարող է հանգեցնել Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրությունների և քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխությանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով