«Բերման ենթարկված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդամենը 3 տարի առաջ է վերադարձել Հայաստան».Հայկ Կիսեբլյան

Բերման ենթարկված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդամենը 3 տարի առաջ է վերադարձել Հայաստան

Այսօր՝ փետրվարի 5-ին, բերման է ենթարկվել «թավշյա հեղափոխության» կառավարության որոշմամբ 2019թ. մարտի 21-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակված Վահագն Վերմիշյանը, ով մինչ այդ 2017-2018-ը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի պաշտոնը: Վահագն Վերմիշյանը 2017-ին թողել էր իր պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստան վերադառնալու համար: Այսօր սակայն նրա դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով: Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին, իսկ թե կոնկրետ տվյալ պահին ու՞մ կողմից և ի՞նչու է բերման ենթարկվել՝ դեռ հստակ չէ, քանի որ բերման ենթարկողները հրաժարվել են ներկայանալ լրագրողին և նշել մանրամասներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2014-ից մինչև 2017 թվականը, Վահագն Վերմիշյանն աշխատում էր Ռուսաստանում, ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետն էր: Նա Ռուստատանում հիմնել է մի շարք ճարտարապետական գրասենյակներ: 25 տարվա ընթացքում նրա ղեկավարած ընկերությունների խումբն իրականացրել է ավելի քան 250 ճարտարապետական նախագծեր Հայաստանում, ԱՊՀ և Պարսից ծոցի երկրներում, Աֆրիկայում: Տարբեր ժամանակահատվածներում ներկայացուցչություններ է ունեցել Երևանում, Դուբայում, Շանհայում, Խարթումում, Լյուբլյանայում: Նրա ընկերությունների նախագծերից են` «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի 1-ին և 2-րդ տերմինալների նախագիծը, Սոչիի ծովային նավահանգիստն իր մերձափնյա ենթակառուցվածքներով, մարզական բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

1988-ի սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989թ-ի փետրվարին, քաղաքային գործադիր կոմիտեի կողմից հայտարարված «Ստեփանավան քաղաքի զարգացման հայեցակարգը» մրցույթում՝ հենց Վահագն Վերմիշյանի նախագիծն էր ստացել ԵրՊԻ-ի գլխավոր մրցանակը: Նա դարձել է Ստեփանավան քաղաքի վերականգման և զարգացման գլխավոր հատակագծի համահեղինակներից, իսկ Նրա աշխատանքը՝ մասամբ կազմել է հետագա նախագծի հիմքը:
1989-ից 1991-ը Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը, որը սակայն մինչև 2017 թվականը, նրա կողմից զբաղեցրած միակ պաշտոնն էր Հայաստանում:

Անվանի ճարտարագետը Հայաստան էր վերադարձել ընդամենը 3 տարի առաջ և «նախկին ռեժիմի» ջանքերով ու հրավերով, անցել էր նոր աշխատանքի: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո նա համագործակցեց նաև «նոր Հայաստանի» իշխանության հետ և ստանձնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը այնինչ այսօր նրան ևս բերման են ենթարկում…:
Հավանաբար «Թավշա իշխանությունը» նրան ևս սկսել է համարել «նախկին ռեժիմի մնացորդ» և չենթարկվող, չհնազանդվող անձ, այնինչ Վերմիշյանը միջազգային մակարդակի խոշոր ճարտարապետ ու գիտնական է, ով պարզապես այս կարճ ժամանակահատվածում աչքի է ընկել մի քանի կոպիտ, անկաշկանդ արտահայտություններով ու գնահատականներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսքանից հետո ո՞րքանով է կարելի ակնկալել, թե օտար երկրներում մեծ հաջողություններ գրանցած և հայտնիություն ձեռք բերած գիտնականները կամ մշակութային գործիչները, Կվերադառնան Հայաստան:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով