Բարձրագույն դատական մարմինների ղեկավարների և անդամների երկարատև, անգամ ցմահ պաշտոնավարումը շատ սովորական երևույթ է

 

Ասում են, Հրայր Թովմասյանը կարող է պաշտոնավարել մինչև 2035 թվականը, այսինքն՝ 17 տարի ու դա վտանգ է մեր սահմանադրական կարգին, իբր թե Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չենք ունենալու մինչ այդ տարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջոն Մարշալը եղել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ 34 տարի, Ռոջեր Տոնին՝ 28 տարի, Ուորեն Բերգերը՝ 17 տարի, Ուիլյամ Ռենքվիստը՝ 19 տարի, ԱՄՆ Գերագույն դատարանի 17 նախագահներից (հիշեցնեմ, որ ներկայիս ԱՄՆ նախագահը 45-րդն է, իսկ Գերագույն դատարանի նախագահը՝ 17-րդն է) 9-ը մահացել են պաշտոնավարման ժամանակ:

Այսինքն՝ բարձրագույն դատական մարմինների ղեկավարների և անդամների երկարատև, անգամ ցմահ պաշտոնավարումը շատ սովորական երևույթ է:

Հ.Գ. Վերը նշվածը չունի որևէ անձի մյուսի հետ համեմատելու նպատակ կամ որևէ անձի գովաբանելու նպատակ: Պարզապես պատմական փոքրիկ էքսկուրս է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

  Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով