«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ չգիտի, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։ Սամսոնյանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, որ հրավիրվել է, այսպես ասած «Իկռայի գործով» բացատրություններ տալու համար։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նա նաև նշեց , որ նախորդ օրը չներկայանալը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ չի վստահում իրավապահ մարմիններին և ներկայացել է միայն այն պատճառով, քանի որ իր վկայի կարգավիճակը պարտավորեցնում է իրեն ներկայանալ։
Սամսոնյանը նշեց, որ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հանդես կգա հայտարարությամբ։